Իսպանիան դարձավ Եվրոբասկետ-2022-ի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիային։
Սեպտեմբերի 18-ին Բեռլինում կայացած հանդիպումն ավարտվել է իսպանացիների հաղթանակով՝ 88։76 հաշվով։ Խաղի ընթացքում Իսպանիայի առավելությունը հասավ 21 միավորի, իսկ Ֆրանսիան առաջ անցավ միայն մեկ անգամ՝ հանդիպման հենց սկզբում՝ 1։0։
Իսպանիայի հավաքականի հարձակվող Խուան Էրնանգոմեսը վաստակել է 27 միավոր, նրա եղբայրը՝ Գիլերմո Էրնանգոմեսը` 14 միավոր։ Ամենաշատը մրցակցի կազմում՝ 23 միավոր, վաստակել է ֆրանսիացի հարձակվող Էվան Ֆուրնիեն։
Իսպանիան պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց բասկետբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը։ Թիմը նախկինում հաղթել է Եվրոբասկետում՝ 2009, 2011 և 2015 թվականներին:
Գերմանիայի տղամարդկանց հավաքականը նվաճեց 2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ 3-րդ տեղի համար խաղում գերմանացի բասկետբոլիստները հաղթեցին Լեհաստանի հավաքականին։ Կիրակի օրը Բեռլինում կայացած խաղն ավարտվել է 82:69 (19:14, 17:9, 18:26, 28:20) հաշվով։