Հայ ձյուդոիստ Գրիգորի Գարյանցը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված վետերանների աշխարհի առաջնությունում: Նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է M-5 տարիքային խմբում:
Գարյանցը 4 հաղթանակ է տարել և գրավել առաջին հորիզոնականը:
Վետերանների աշխարհի առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 8-ից 11-ը: