Աշխարհի թիվ 1 ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթել է 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, եզրափակիչում հաղթելով թունիսցի Օնս Ժաբերին։
Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթելու համար Շվյոնտեկը վաստակել է ավելի քան 2,5 մլն դոլար։ Շվյոնտեկի ընդհանուր մրցանակային գումարն այս մրցաշրջանում կկազմի 9,2 միլիոն դոլար: Սա WTA-ի լավագույն ցուցանիշն է 2019 թվականից ի վեր, երբ ավստրալացի Էշլի Բարտին վաստակեց 11,3 մլն։
Ընդհանուր առմամբ, Շվյոնտեկն իր կարիերայի ընթացքում կորտում վաստակել է ավելի քան 14 միլիոն դոլար։
Հավելենք, որ Շվյոնտեկը հաղթել է 10-րդ անընդմեջ եզրափակիչում, որից 7-ը հաղթել է այս մրցաշրջանում։