Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-2022-ի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչ խաղում նա հինգ սեթում հաղթեց ավստրալացի Նիկ Կիրյոսին՝ 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4:
Հանդիպումը տևել է 3 ժամ 41 րոպե։
Նորվեգացի թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդը US Open-ի քառորդ եզրափակչում հաղթել է իտալացի Մատեո Բերետինիին:
Մրցակիցները կորտում անցկացրել են 2 ժամ 37 րոպե։ Հանդիպումն ավարտվեց նորվեգացու հաղթանակով երեք սեթում՝ 6:1, 6:4, 7:6 (7:3) հաշվով։
Եզրափակիչ դուրս գալու համար Ռուդը կմրցի Կարեն Խաչանովի հետ։