Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ US Open-ի 3-րդ շրջան։
Նրա մրցակիցը բրազիլացի Տիագո Մոնտեյրոն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 59 րոպե և ավարտվեց 6:3, 6:3, 5:7, 6:4 հաշվով։
Բրիտանացի թենիսիստ Ջեք Դրեյփերը ևս դուրս է եկել US Open-ի 3-րդ շրջան։
Նրա մրցակիցը կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմեն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 29 րոպե և ավարտվեց 6:4, 6:4, 6:4 հաշվով։
Երրորդ տուրում Դրեյփերը կխաղա հենց Կարեն Խաչանովի հետ
Ռուսաստանցի մեկ այլ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիլ Մեդվեդևը դուրս եկավ US Open-ի 3-րդ շրջան։
Նրա մրցակիցը ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 11 րոպե և ավարտվեց 6:2, 7:5, 6:3 հաշվով։ Երրորդ տուրում Մեդվեդևը կհանդիպի չինացի Վու Յիբինի հետ:
Նորվեգացի թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդը US Open-ի 2-րդ շրջանի խաղում հաղթել է հոլանդացի Թիմ վան Ռեյթհովենին։
Մրցակիցները կորտում անցկացրել են 2 ժամ 50 րոպե։ Հանդիպումն ավարտվեց նորվեգացու հաղթանակով չորս սեթում՝ 6:7 (4:7), 6:4, 6:4, 6:4 հաշվով։