Մադրիդի «Ռեալը» չի դադարեցնում հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու փորձերը:
Marca-ի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մտադիր է սպասողական դիրք զբաղեցնել 2021 թվականի ամռանը ֆրանսիացուն ձեռք բերելու համար՝ փարիզցիների հետ նրա պայմանագիրը լրանալուց մեկ տարի առաջ։ Իր հերթին ՊՍԺ-ն բոլոր ուժերով կփորձի պահել Մբապեին՝ նոր պայմանագիր առաջարկելով հարձակվողին։
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» 2017-ի ամռանը վարձավճարով:
Մեկ տարի անց փարիզեցիները 135 միլիոն եվրոյով գնեցին հարձակվողի ամբողջական տրանսֆերը: