«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Լիդսից» կրած պարտության (0:3) մասին։
«Կարող էինք հաղթել խաղն առաջին 20 րոպեների ընթացքում, բայց հետո խաղը հավասարվեց, ինչից հետո մենք մրցակցին 2 նվեր մատուցեցինք։ Ի՞նչ եք սպասում, երբ ԱՊԼ-ում 2 գոլ եք նվիրում մրցակցին։
Մենք շատ ենք գոլեր բաց թողնում կոպիտ սխալների արդյունքում։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Այդպիսին է մեր կազմը, բայց մենք պետք է ուժեղացնենք այն։ Եթե չհաջողվի անել դա, ապա կպայքարենք այն ֆուտբոլիստներով, որոնք թիմում են»,- Տուխելի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։