Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի կարողացել դուրս գալ Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջան։
Նրա մրցակիցը խորվաթ Բորնա Չորիչն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 54 րոպե և ավարտվեց 6:7 (9), 6:4, 3:6 հաշվով։
Հաջորդ տուրում Չորիչը կխաղա մեկ այլ իսպանացու՝ Ռոբերտո Բաուտիստո-Ագուտի հետ։
ATP. Ցինցինատի․ 2-րդ փուլ
Բորնա Չորիչ (Խորվաթիա) — Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 2) — 7:6 (11:9), 4:6, 6:3.