Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալել էր «Օլիմպիակոսին»։ Ինչպես առաջին, այնպես էլ այս խաղն ավարտվեց ոչ-ոքի 1։1 (առաջին խաղը՝ 1։1)։ Հիմնական ժամանակում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին։ Դաշտի տերերը խաղավերջում խփած գոլի շնորհիվ խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակից առաջ տանտերերը մնացին 10 հոգով և 101-րդ րոպեին գոլ բաց թողեցին։ Նույնիսկ 10 հոգով, «Սլովանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը։ 2։2 և հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստները:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 69-րդ րոպեին։
Բրատիսլավան ներկայացնող թիմը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որտեղ թիմի մրցակիցը կլինի բոսնիական «Զրինսկին»։