Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Սլովան» — «Օլիմպիակոս» պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Հունական ակումբը հաշիվը բացել էր 54-րդ րոպեին։
Բրատիսլավան ներկայացնող թիմի ֆուտբոլիստ ԻՎան Շապոնիչի՝ 90+4-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր 1։1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել էր 69-րդ րոպեին։ Գոլից րոպեներ անց տանտերերը մնացին 10 հոգով։ Դաշտից հեռացվեց պաշտպան Միենտի Աբենան։