ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի համար խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Հելսինկիում առավելության հասավ Եվրոպա լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» նկատմամբ:
Իսպանական թիմը հաղթեց 2:0 հաշվով: 37-րդ րոպեին Կազեմիրոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Դավիդ Ալաբան: 65-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բենզեման:
Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: