2022 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի Դաշնության Նալչիկ քաղաքում անցկացվել է ձյուդոյի միջազգային մրցաշար, որին մասնակցել է Հայաստանի երիտասարդների հավաքականն՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։
66 կգ քաշային կարգում հանդես եկող, Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Դավիթ Աբրահամյանը, տանելով 5 հաղթանակ, գրավել է մրցանակային 3-րդ տեղը։
Նույնպես 66 կգ քաշային կարգում հանդես եկող, Արմավիրի մանկապատանեկան մարզադպրոցի սան Ստյոպա Դարբինյանն էլ զբաղեցրել է 5-րդ տեղը։