Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն խաղացող, տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:
Մրցանակին հավակնել են նաև՝ Ջեյդոն Սանչոն (Բորուսիա Դորտմունդ), Կայ Հավերցը (Բայեր) և «Բավարիայի» երեք խաղացողներ ՝ Իվան Պերիշիչը, Ռոբերտ Լևանդովսկին և Լեոն Գորեցկան:
Հիշեցնենք, որ հունվարին Հոլանդը 2 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: Հավելենք, որ Բունդեսլիգայի այս առաջնությունում նա արդեն 8 գոլ է խփել:
Top of the class 🏆
— Bundesliga English (@Bundesliga_EN) February 14, 2020
Erling #Haaland takes home the #BundesligaPOTM award for January! 🐝@EASPORTSFIFA #FIFA20 pic.twitter.com/7i3pkcIr3g