Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» և ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի ավարտի ժամկետների մասին։
«Կրիշտիանուն պատրաստ է խաղալ մինչև 40 տարեկան։
Ինչ-որ պահի նա կզգա, որ իր մարզավիճակն այլևս նույնը չէ: Նա կդադարի խաղալ, եթե հասկանա, որ այլեւս չի կարող լինել նույն Ռոնալդուն։
Կրիշտիանուն այն խաղացողներից չէ, ովքեր կհամաձայնեն շարունակել կարիերան՝ իջեցնելով իր խաղամակարդակը»,- ասել է Սանտուշը TVI24-ին տված հարցազրույցում։
























































