«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը խոսել է թիմի նպատակների մասին։
«Մենք ուզում ենք հաղթել տիտղոսը, և որպեսզի դա անենք, պետք է հաղթենք ամեն ինչ։ Մենք ուղղակի կենտրոնանում ենք գլխավոր նպատակների վրա, իսկ այն ինչ անցյալում է, մնում է անցյալում։
Պետք է կենտրոնանալ ինքդ քեզ վրա։ Մենք զարմանահրաշ թիմ ունենք հիասքանչ ֆուտբոլիստներով։ Մեկը դուրս է մնում, օգնության է գալիս մյուսը։ Ինչպես օրինակ Ադրիանն էր փոխարինում ինձ, երբ կար դրա կարիքը», – Ալիսոնի խոսքերն է մեջբերում Premier League Productions-ը։