Հռոմում ավարտվեց մինչև 20 տարեկանների ըմբշամարտի առաջնությունը։
Մրցաշարում փայլուն հանդես եկան նաև մեր ազատ ոճայինները․ մեր թիմը մեդալային ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Երեկ 125 կգ Լյովա Գևորգյանը եզրափակչում 13:2 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Սուլեյմանաշվին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Ավելի վաղ չեմպիոնական տիտղոսն էին նվաճել նաև Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը։
Ընդհանուր առմամբ մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալներ։
Կարդացեք նաև՝ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Մեր հունահռոմեականները լավագույն հնգյակում են