Հունահռոմեականներն ավարտեցին իրենց ելույթները Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Ընդհանուր հաշվով տղաները նվաճեցին 4 մեդալ։
Ոսկե մեդալակիր դարձավ 60կգ քաշային Սուրեն Աղաջանյանը։
Արծաթե մեդալ նվաճեց 67կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Վիգեն Նազարյանն արժանացավ բրոնզե մեդալի։
130 կգ քաշային ըմբիշ Ալբերտ Վարդանյանը նույնպես բրոնզե մեդալ բերեց թիմին։
Թիմային պայքարում մեր պատվիրակները ընդգրկվեցին պատվավոր առաջին հնգյակում:
Հուլիսի 1-ին մրցահարթակը կտրամադրվի ազատ ոճայիններին: Վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ Հռոմ են մեկնել հետևյալ ըմբիշները՝
57 կգ Հարություն Հովհաննիսյան
61 կգ Հայկ Աբրահամյան
65 կգ Տիգրան Ղազարյան
70 կգ Հայկ Պապիկյան
74 կգ Մենուա Յարիբեկյան
79 կգ Մուշեղ Մկրտչյան
86 կգ Կնյազ Իբոյան
92 կգ Սերգեյ Սարգսյան
97 կգ Խաչատուր Խաչատրյան
125 կգ Լյովա Գևորգյան