Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու նվաճեց ոսկե մեդալ:
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ունի 2 ոսկե մեդալ:
Մրցաշարի հաղթող էր դարձել նաև Մուշեղ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեականներն ավարտել են իրենց ելույթները Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր հաշվով տղաները նվաճել են 4 մեդալ։