Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը նվաճեց ոսկե մեդալ:
Եզրափակիչում հայ ըմբիշն առավելության հասավ վրացի մարզիկի նկատմամբ:
Մկրտչյանը քառորդ եզրափակչում հաղթել էր իտալացի մրցակցին, իսկ կիսաեզրափակիչում առավելության էր հասել ադրբեջանցու նկատմամբ:
Հիշեցնենք, որ հունահռոմեականներն ավարտել են իրենց ելույթները Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր հաշվով տղաները նվաճել են 4 մեդալ։