Խորվաթիայի Պերեկ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
Աշխարհամասի առաջնությունում իրեն հիանալի է դրսևորել Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Կարապետյանը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Կարապետյանը չորս հաղթանակ է տարել և նվաճել արծաթե մեդալ։
81 կգ քաշային մարզիկի մարզիչն է վահե Թորոսյանը։ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է։