Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Daily Star-ը:
Անգլիական ակումբը փոխարնող է փնտրում Չերդան Շաքիրին, ով ամռանը լքելու է ակումբը:
Նշվում է, որ կատալոնական ակումբը 120 միլիոն եվրո է պահանջում Դեմբելեի համար: «Լիվերպուլը» կփորձի վարձակալել նրան՝ հետագայում գնելու իրավունքով:
Հիշեցնենք, որ Դեմբելեն վանասվածք ունի և վիրահատության կենթարկվի: Պատճառը մարզման ժամանակ ստացած վնասվածքն է:
Լա Լիգայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 5 հանդիպում և դարձել՝ 1 գոլի հեղինակ: