«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան համաձայնեցրել է «Ինտերի» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Այս մասին հայտնում է TyC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով։ Միլանյան ակումբում 28-ամյա արգենտինացու աշխատավարձը տարեկան 6 միլիոն եվրո կլինի, իսկ բոնուսները հաշվի առնելով՝ այն կարող է հասնել 8 միլիոնի։
Դիբալային մնում է միայն բուժզննում անցնել «Ինտերում» և ստորագրել պայմանագիրը։
2021/22 մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։