Հայաստանի բարձրագույն ու առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները և տեսուչները փետրվարի 6-ից անցկացնում են ուսումնամարզական հավաք Անթալիայում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաև տեսական քննություններ և ֆիզպատրաստության թեստ: Հավաքի ընթացքում դասախոսություններով և գործնական մարզումներով հանդես կգան ՖԻՖԱ-ի տեսուչ Վալենտին Իվանովը և ֆիզպատրաստության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: Ի դեպ, հավաքին առաջին անգամ 5 կին մրցավար է մասնակցում:
Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին կտրվի հնարավորություն սպասարկելու Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջև նախատեսված ընկերական հանդիպումները: