«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 20 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոֆտուս-Չիկին ցանկանում է ձեռք բերել նաև Հռոմի «Լացիոն»։ Չի բացառվում նաև վարձակալության տարբերակը։ Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Ա Սերիայում։
























































