Կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով վերջերս է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից», կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հանդիպել կիսապաշտպանին, որպեսզի համոզի նրան միանալ իր թիմին։
Սպասվում է, որ Պոգբան մոտ ժամանակներս կքննարկի «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը։
Ներկա պահին կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։
























































