«Տոտենհեմը» կողմնորոշվել է ևս մեկ տրանսֆերային թիրախի հարցում։
Ինչպես տեղեկացնում է լրագորղ Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Սաութհեմփթոնի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերի տրանսֆերը։
Դարպասապահի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։ 34-ամյա Ֆորսթերը 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման՝ բաց թողնելով 44 գնդակ։
Ֆորսթերի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո։