Կիսապաշտպան Խուան Մանուել Մատան հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մասին տեղեկացնում է անգլիական գրանդի մամուլի ծառայությունը։
34-ամյա իսպանացին 2014 թվականին է «Չելսիից» տեղափոխվել «կարմիր սատանաների» ճամբար՝ այս ընթացքում անցկացրած 285 խաղում դառնալով 51 գոլի հեղինակ և կատարելով 47 գոլային փոխանցում։
Մատան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է չորս տիտղոս։ Կիսապաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է երեք միլիոն եվրո։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մատան անգլիական գրանդում կարող է աշխատել որպես խաղացող-մարզիչ։
























































