Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» իր հեռանալը։
«Շատ հուզված եմ, քանի որ լքում եմ իմ տունը։ 22 տարի այստեղ եմ անցկացրել։ Բոլոր հիշողությունները միշտ կփայփայեմ մտքիս մեջ։ «Մանչեսթեր Յունայթեդը» հավերժ կմնա իմ սրտում»,- այս մասին ֆուտբոլիստը գրել է իր սոցիալական կայքերում։
29-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 232 հանդիպում, դառնալով 35 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ», որտեղ հասցրել է վարձակալական հիմունքներով հանդես գալ։