Լուիս Սուարեսը շուտբով կարող է նոր ակումբ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլան», որի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն ընկերական հարաբերություններ ունի Սուարեսի հետ։ Ժամանակին նրանք խաղընկերներ են եղել «Լիվերպուլի» կազմում։
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա հարձակվողը տևական ժամանակ է՝ բանակցում է անգլիական ակումբի հետ, որպեսզի իրականացնի հավանական տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ Սուարեսի վերջին ակումբը Մադրիդի «Ատլետիկոն» էր, որտեղից վերջինս հեռացավ 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո։
























































