29-ամյա կիսապաշտպան Ջեսի Լինգարդը հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Անգլիացին թիմից կհեռանա հունիսի 30-ին, երբ ավարտվի պայմանագիրն ակումբի հետ։ Լինգարդը ՄՅՈՒ-ի սան է։ Նա 8 տարեկանում միացել էր ՄՅՈՒ-ի ակադեմիային։ Հիմնական թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2014 թվականին Լուի վան Գալի օրոք։
2021-ի սեպտեմբերին ՄՅՈՒ-ն նոր պայմանագիր էր առաջարկել խաղացողին, բայց մերժում էր ստացել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լինգարդի ծառայություններով հետաքրքրվում են «Վեսթ Հեմը» և «Նյուքասլը»։