29-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ազատ գործակալի կարգավիճակով «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին։
«Այս ակումբի համար խաղալն արտոնություն էր։ Շատ հիանալի պահեր ու հիշողություններ կան, բայց գլխավորը երկրպագուների անսահման աջակցությունն էր։
Շնորհակալ եմ, «Մանչեսթեր Յունայթեդ»»,- գրել է Պոգբան սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր պաշտոնապես հայտարարեց, որ Պոլ Պոգբան կլքի ակումբը հունիսի վերջին, երբ ավարտվի նրա պայմանագիրն ակումբի հետ։