«Լիվերպուլի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Տյագո Ալկանտարան բաց կթողնի ազգային թիմի՝ հունիսին կայանալիք խաղերը։ Պատճառը մկանային վնասվածքն է։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Այս կերպ, խաղացողը չի մասնակցի Պորտուգալիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև Չեխիայի դեմ երկու խաղերին։
Նշվում է, որ ֆուտբոլիստին փոխարինող խաղացող չի հրավիրվի հավաքական։