«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն՝ գործարքի վրա աշխատում է խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը։
Ասենսիոյի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը նրան նոր պայմանագիր էր առաջարկել, բայց առանց աշխատավարձի բարձրացման։