«Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին լուրերը:
«Վերջնական որոշումը կկայացնեմ՝ ելնելով իմ ներքին ապրումներից։ Վերջնական պատկերը պետք է ճիշտ լինի։ Դու կարող ես գնալ մեծ ակումբ: Բայց եթե այնտեղ չես խաղում, ավելի լավ է մնաս «Այաքսում»: «Այաքսը» ևս մեծ ակումբ է, մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում, այստեղ ես խաղում եմ Նիդեռլանդների լավագույն խաղացողների հետ։
Իհարկե, ես կարող եմ ավելի աճել «Այաքսում»: Ես դրանում հարյուր տոկոսով վստահ եմ։ Չեմ զգում, որ այս փուլն ինձ համար ավարտված է։ Բայց ես կարող եմ առաջադիմել նաև այլ ակումբներում։
Հիմա կենտրոնացած եմ ազգային հավաքականի հանդիպումների վրա, հետո արձակուրդ կունենամ։ Այդ մասին ավելի շատ մտածելու ժամանակ կլինի»,- մեջբերում է Տիմբերին Manchester Evening News-ը:
























































