«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր պաշտոնապես հայտարարեց, որ 29-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կլքի ակումբը հունիսի վերջին, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2016 թվականին «Յուվենտուսից»՝ 105 միլիոն եվրոյի դիմաց։
Ակումբի հետ նա 2017 թվականին հաղթել է Եվրոպա լիգան և Անգլիայի լիգայի գավաթը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոլը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, «Յուվենտուսում» կամ Մադրիդի «Ռեալում»։