«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է talkSPORT-ը։
«Կարմիր սատանաների» ղեկավարները վաղուց էին դիտարկում ուրուգվայցու թեկնածությունը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակման գծում ուժեղացման կարիք ունի։
«Արծիվները» ցանկանում են մեծ գումարներ վաստակել ֆուտբոլիստի տրանսֆերից․ վերջին լուրերի համաձայն՝ պորտուգալական կողմը կհամաձայնի Դարվինին բաց թողնել մոտ 80 միլիոն եվրոյի դիմաց։
Ինքը՝ խաղացողը, արդեն հասկացրել է, որ ցանկանում է այս ամառ տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»: