«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
23-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, և նոր պայամանագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են։ «Կարմիր սատանաները» հետևում են իրավիճակի զարգացմանը և հնարավորության դեպքում կփորձեն ձեռք բերել կիսապաշտպանին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաունթը հետաքրքրված է «Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգմամբ։
2021/22 մրցաշրջանում Մեյսոնը «կապույտների» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
























































