«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հայտնվել է «Տոտենհեմի» դիտակետում, հայտնում է Marca-ն։
Վրացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Եթե Մամարդաշվիլին հեռանա «Վալենսիայից», ապա մեծ հավանականությամբ նա կտեղափոխվի հենց «Տոտենհեմ», քանի որ ակումբները լավ հարաբերություններ ունեն։
Լոնդոնցիները դեռ պաշտոնական առաջարկ չեն արել։ 21-ամյա դարպասապահի փոխհատուցման գումարը կազմում է 20 միլիոն եվրո։