«Տոտենհեմը» պաշտոնական կայքում հայտարարեց կիսապաշտպան Իվան Պերիշիչի՝ «Ինտերից» Լոնդոն տեղափոխության մասին։
33-ամյա խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվական։ Պերիշիչը «Տոտենհեմին» կմիանա հուլիսի 1-ին՝ իտալական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։
Հիշեցնենք՝ Պերիշիչը «Ինտերում» էր 2015 թվականից։