«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը խոսել է Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու մասին:
Մայիսի սկզբին 21-ամյա Հոլանդը երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 75 մլն եվրո։
«Վերջին մի քանի ամիսները ծանր էին. հեշտ չէր, բայց ես երկուսուկես տարի Դորտմունդի «Բորուսիայի» համար ամեն ինչ արեցի։
Ինչ վերաբերում է տրանսֆերի պայմաններին, ապա Մինո Ռայոլան այլ կերպ կվարվեր։ Պատկերացնո՞ւմ եք, բացատրելու կարիք չունեմ։ Ես չեմ կարող բողոքել, ես սիրում եմ իմ կյանքը և սիրում եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ։ Ես չպետք է բողոքեմ»,- ասել է նորվեգացին Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։
























































