PFA-ն (Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիան) ամփոփել է երկրպագուների քվեարկությունը՝ մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողին որոշելու համար։
Հարցման արդյունքներով հաղթող է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։
Եգիպտոսցի հարձակվողը քվեարկության արդյունքում հաղթել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեին։ Բելգիացին ավելի վաղ ճանաչվել էր Պրեմիեր լիգայի ավագույն խաղացող՝ լիգայի ավագների և ֆուտբոլային փորձագետների քվեարկությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։