«Մանչեսթեր Սիթիի» նախագահ Խալդուն Ալ Մուբարաքը հայտարարել է, որ Էրլինգ Հոլանդը և Խուլիան Ալվարեսը միակ նորեկները չեն լինի թիմում այս մրցաշրջանում:
«Կարող եմ հաստատել, որ ավելի շատ խաղացողներ կմիանան թիմին: Մենք ուղիներ ենք փնտրում ուժեղացնելու կազմն այն դիրքերում, որոնք ուժեղացման կարիք ունեն։
Ամեն մրցաշրջանում մի քանի խաղացողներ հեռանում են ակումբից, և մենք պետք է անընդհատ թարմացնենք կազմը։ Մենք արդեն երկու կարևոր ձեռքբերում ենք կատարել, բայց դեռ մի երկուսը կլինեն:
Մենք կցանկանայինք անել ամեն ինչ հնարավորինս արագ, բայց դուք ինքներդ եք հասկանում, թե ինչպես է աշխատում տրանսֆերային շուկան. ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է: Եթե դա իմ ուժերի սահմաններում լիներ, ես ամեն ինչ կհրապարակեի մինչև հուլիսի 1-ը»,- ասել է Ալ-Մուբարաքը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։