Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնության եզրափակչում են։
Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում փայլուն հաղթանակներ են տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ վաղը՝ մայիսի 30-ին, կպայքարեն ոսկե մեդալների համար:
Բազեյանը կիսաեզրափակչում մենամարտել է Բուլղարիայի ներկայացուցչի հետ և 3-2 հաշվով հաղթանալ տարել, իսկ Բաչկովը մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթլել 5-0 հաշվով:
Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին:
Կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ: