«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն պատրաստվում է հեռանալ անգլիական ակումբից։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ Մանեն արդեն հրաժեշտ է տվել թիմին։ Ավելի վաղ սենեգալցին խոստացել էր Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո հայտարարել ապագա ծրագրերի մասին։
Մանեի ամենահավանական հավակնորդը Մյունխենի «Բավարիան» է: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողն իր թիմի կազմում անցկացրել է 51 հանդիպում: Ֆուտբոլիստը դարձել է 5 գոլային փոխանցման ու 21 գոլի հեղինակ:
























































