«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին ձեռք բերելու տարբերակը։ Լոնդոնյան ակումբը պատրաստ կլինի բաց թողնել 31-ամյա ֆրանսիացուն, եթե նրա համար առաջարկներ լինեն։
Կիսապաշտպանի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Նգոլո Կանտեն բոլոր մրցաշարերում իր թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում: Ֆրանսիացին երկու գոլ է խփել և կատարել 5 գոլային փոխանցում:
























































