«Լոռի» ՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ վանաձորյան ակումբ է տեղափոխվել իսպանացի կիսապաշտպան Յերայ Խիմենես Մորենոն:
24-ամյա ֆուտբոլիստը իսպանական «Կադիսի» սան է։ Հանդես է եկել նաեւ «Ներվիոն», «Ալկալա», «Խերես» ակումբներում։
Խիմենեսի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։