Չնայած հիանալի մրցաշրջան անցկացնելուն՝ այդուհանդերձ «Լիվերպուլը» աչքի է ընկել բավականին զարմանալի վիճակագրությամբ։
Արդեն ավարտված մրցաշրջանում մերսիսայդցիները երեք եզրափակիչ են անցկացրել, որոնցից գեթ մեկում չեն կարողացել դառնալ գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Յուրգեն Կլոպի թիմը խաղացել էր Անգլիայի գավաթի և Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունների եզրափակիչներում՝ երկու դեպքում էլ մրցելով «Չելսիի» դեմ։ Այդ խաղերի հիմնական ժամանակներն ավարտվել էին գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով երկու դեպքում էլ հաղթել էր «Լիվերպուլը»։
























































