«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է իր ապագայի մասին։
«Մոտ ժամանակներս ակումբի հետ կքննարկենք իրավիճակը։ Վստահ եմ՝ մենք կփոխանակվենք մտքերով և կկայացնենք լավագույն որոշումը։
Եթե անկեղծ լինեմ, կասեմ հետևյալը․ Ես ավելի լավ ապագա չեմ պատկերացնում, քան այն, որ խաղում եմ «Մանչեսթեր Սիթիում» և Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ»,- նշել է գերմանացի կիսապաշտպանը։
Գյունդողանը «քաղաքաբնակների» կազմը համալրել է 2016 թվականի ամռանը և այս ընթացքում անցկացրած 253 խաղում դարձել է 49 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ։
























































