«Վեսթ Հեմից» հեռացել են մի քանի ֆուտբոլիստներ։
Լոնդոնյան ակումբում այլևս հանդես չեն գա Անդրեյ Յարմոլենկոն, Մարկ Նոբլը, Դևիդ Մարտինը և Ռայան Ֆրեդերիկսը։ Նշված ֆուտբոլիստների պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են այն չերկարաձգել։
Ուկրաինացի Յարմոլենկոն «Վեսթ հեմում» անցկացրել է չորս մրցաշրջան։ 32-ամյա վինգերն այս ընթացքում անգլիական ակումբի կազմում մասնակցել է 86 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ։
«Վեսթ Հեմի» լեգենդ դարձած Մարկ Նոբլը ակումբում անցկացրել է 18 մրցաշրջան՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 550 հանդիպման։
























































