Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան լրագրողներին պատմել է, թե ինչ են իրեն ասել «Չելսիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում մադրիդյան ակումբից դուրս մնալուց հետո։
«Հիշում եմ՝ «Չելսիին» հաղթելուց հետո նրանցից շատերը գալիս էին և ինձ ասում՝ «Գնա և արա դա»։
Մինչ այդ Կուրտուան մասնակցել է Չեմպիոնների լիգայի միայն մեկ եզրափակիչ։ Խաղալով «Ատլետիկոյի» համար՝ նա 2014 թվականին պարտվել է նույն Մադրիդի «Ռեալին»։
«Այդ եզրափակչում պարտվելուց հետո ես իմ առջև մեծ նպատակ դրեցի հաղթել այն»,- ասել է Կուրտուան։ «Ինձ մոտիվացիա պետք չէ։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել մյուս կողմում, եթե պարտվել ես եզրափակչում»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է փոխանցում HITC-ը: